00:00:00

Արդարադատության նախարարը, ՄԻՊ-ը և այլք քննարկել են ՔԴՕ խնդիրների վերհանման հարցերը

19:01, 06 մայիս 2023 Հասարակություն

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից նախաձեռնված՝ նոր ընդունված Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման ընթացքում հայտնաբերված խնդիրների լուծմանն ուղղված քննարկմանը։ Տեղեկանում ենք Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Աշխատաժողովին ներկա են եղել ինչպես օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, այնպես էլ ԲԴԽ ներկայացուցիչներ, դատավորներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը բացահայտել է իր գործունեության արդյունքում արձանագրած խնդիրները։

 

Նախարար Մինասյանն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը շարունակաբար իրականացնում է մոնիթորինգ, ավելին՝ ԲԴԽ-ի հետ համատեղ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի կողմից հրատապ լուծում պահանջող նորմերի վերաբերյալ մշակվել է փոփոխությունների նախագիծ։

 

Քննարկվող բոլոր հարցերի վերաբերյալ հնչել են բազմաթիվ կարծիքներ տարբեր մարմինների ներկայացուցիչների կողմից, որոնց արդյունքում գտնվել են օրենսդրական անհրաժեշտ լուծումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր