ՌԴ Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք պայթեցրել են գրող Զախար Պրիլեպինի մեքենան, նա ողջ է մնացել, բայց վնասվածքներ ունի։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններում։
Նիժնի Նովգորոդում պայթեցվել է գրող Զախար Պրիլեպինի մեքենան, նա ողջ է մնացել, սակայն վիրավորվել է և գիտակցությունը տեղն է»,- ասել է աղբյուրը։ Նախնական տվյալներով՝ մեքենայի տակ պայթուցիկ սարք է տեղադրվելվել։
Գրողի մամուլի ծառայությունից ասացին, որ նա ամեն ինչ կարգին է։
«Թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, այս պահին պարզված չէ, Զախար Պրիլեպինը նորմալ է զգում իրեն»,- ասել է աղբյուրը։
Իրավապահ մարմինները հայտնել են, որ միջադեպի հետեւանքով Պրիլեպինի վարորդը մահացել է։ «Պայթյունի հետևանքով Պրիլեպինի վարորդը մահացել է, գրողն ինքը վիրավորվել է: Նախնական տվյալներով, այլ զոհեր չկան»,- ասել է աղբյուրը։