00:00:00

Իրանը հայտարարել է նոր սերնդի ավիակրի կառուցման մասին

23:15, 05 մայիս 2023 Աշխարհ

Իրանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններն սկսել են կառուցել նոր սերնդի ավիակիր: Նման հայտարարություն է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։

Այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:
 
«Այսօր մեզ համար գլխավոր ծրագրերից մեկն ավիակրի կառուցումն է, որն աշխարհում նմանը չի ունենա: Այն կկարողանա տեղավորել ոչ միայն ինքնաթիռներ, այլև հրթիռակիր նավակներ», - մեջբերել է Թանգսիրիի խոսքը Tasnim գործակալությունը։
 
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը նաև նշել է նավաշինության ոլորտում, մասնավորապես՝ «Շահիդ Ռուդակի» և «Շահիդ Մահդավի» նավերի կառուցման գործում Իրանի հարուստ փորձը։
 
«Շահիդ Մահդավի» բազմանպատակ մարտանավը ծառայության է անցել ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերում այս տարվա մարտին: Այն ունի «Աշուրա» և «Թարեք» դասի մարտական  հրթիռակիր նավակներ՝ բարձր մանևրայնությամբ, ինչպես նաև 10-ից 180 կմ հեռահարությամբ հրթիռների արձակման 99 կայանքներ, տարբեր անօդաչու թռչող սարքեր, արդի հակահրթիռային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ համակարգեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր