Մենք պետք է տարբերենք Հայաստան-Ադրբեջան իրավիճակը Լեռնային Ղարաբաղի իրավիճակից, որն անկլավ է Ադրբեջանի կազմում՝ բնակեցված հայերով։ Այս մասին France Inter-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան։
Քեթրին Կոլոննան նաև հայտարարել է հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին։