Զոհված զինծառայողների ծնողների հիմնած «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտնում է, որ Հայաստանում ստացված սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել է, որ զոհված զինծառայող Արայիկ Բաղդասարյանի մասունքը հենց իրենն է․ ԴՆԹ-ում համընկնում կա։
Ամբողջ գործընթացը տևել է 3 տարի։ 44-օրյայում զոհված զինծառայող Արայիկ Բաղադասարյանն այն կնոջ որդին է, ում ոստիկանները, ձեռքերից ու ոտքերից բռնած, հեռացրել էին Եռաբլուրի տարածքից․․․
«Որդիների Կանչ»-ը 2 օր է՝ ուշքի չի գալիս այս լուրից…
Ցավով և սրտի մեծ կսկիծով տեղեկացանք, որ մեր Տիկին Գոհարի՝ ում ոսկիկանները ոտք ու ձեռք արած տարան Եռաբլուրից, տղայի ԴՆԹ-ում կա համընկում…
Եկար ու ձիգ 3 տարիներ…ԴՆԹ-ի մի քանի փորձեր..
Հայաստանում սխալ պատասխանից հետո Գերմանիայում հաստատվել է, որ այդ փոքրիկ մասունքը հենց Տիկին Գոհարի տղա՝ Արայիկ Բաղդասարյանինն է»,- հայտարարել է «Որդիների կանչ» ՀԿ-ն։
Արայիկ Բաղդասարյանը ծնվել է 1996 թվականին, նա նաև քառօրյա պատերազմի մասնակից է։
Արայիկը 2020 թվականին, պատերազմի լուրը լսելուն պես, սեպտեմբերի 28-ին, կամավոր մեկնել է Արցախ։ Մարտնչել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում, եղել է ջոկի հրամանատար։
44-օրյա պատերազմում քաջաբար նահատակված հերոս, կամավոր Արայիկ Բաղդասարյանի հոգեհանգստի արարողակարգը տեղի կունենա այսօր՝ Կոնդի Սրբ. Հովհաննես եկեղեցում։
Հերոս Արայիկ Բաղդասարյանը վաղը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում…
«Մենք լիահույս էինք չտսենել Արայիկի անունը զոհվածների ցուցակում…, բայց 3 տարի անց այս բոթը կրկին տակնուվրա արեց մեր հոգիները…
Սա դժոխք է երկրի վրա, որը կարծես վերջ չունի…»,- նշված է հասարակական կազմակերպության հայտարարությունում։