ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկատվություն է տարածել․
«Շարունակվում են անակնկալ ստուգայցերը ՊՆ զորամասեր:
Մայիսի 5-ին անակնկալ ստուգայցով եղել եմ ՊՆ N զորամասում:
Շրջել եմ զորամասում, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված ուսումնական մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ:
Զինծառայողներին հորդորել եմ ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, սերտել առավելագույնը՝ մշտական ծառայության վայրերում կրտսեր հրամանատարի պարտականությունները պատշաճ կատարելու համար:
Շրջել եմ զորամասում, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին և հետևել նոր կառուցվող ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին:
Հարգանքի տուրք եմ մատուցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:»։