00:00:00

Չեմ ուզում՝ «Նեմեսիսի» արձանի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես ՀՀ արտաքին քաղաքականության դրսեւորում. Սիմոնյան

13:33, 05 մայիս 2023 Տեսանյութեր

«Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը կայացրել է Տեղական ինքնակառավարման մարմինը, որոշումը պետք չէ դիտարկել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսեւորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։ Այս մասին Թուրքիայում, տեղի լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում, ես այս հարցը քննարկել եմ նաեւ իմ թուրք գործընկերոջ հետ։ Արձանի տեղադրման որոշումը կայացվել է Տեղական ինքնակառավարման մարմնում, ես չեմ ուզում, որ այն այստեղ ընկալվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսեւորում կամ ոչ բարիդրացիական քայլ։ Հայաստանի պետական արտաքին քաղաքականությունն իրականացնում է վարչապետը եւ արտգործնախարարը, եւ այդ մակարդակի որոշումներին բոլորդ ականատես եք»,- նշեցլ է Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր