Արցախի Սարսանգի ջրամբարը նման տեսք է ստացել, քանի որ ադրբեջանական կողմը արդեն երեք ամիս է, ինչ չի թույլատրում հայ մասնագետներին վերացնել Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը, գրում է «Սիվիլնեթ»-ը։
Արցախը մնացել է ներքին էներգապաշարների հույսին, մասնավորապես՝ Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ի: Ձմեռային փուլում էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից: Ադրբեջանը հավելյալ խնդիրներ է ստեղծել նաև Հայաստանից Արցախ մտնող գազատարի պարբերական խափանմամբ։ Արդեն մոտ երկու ամիս է՝ Արցախը գազ չունի:
Հույս կար, որ գարնային տեղումները մի փոքր կբարձրացնեն ջրամբարի մակարդակը, սակայն ապրիլը սակավաջուր էր: Էներգիան խնայելու համար հունվարից մինչ օրս Արցախում հովհահարային անջատումներ են: Արցախում էներգետիկ ճգնաժամ է՝ ի թիվ այլ ճգնաժամերի:
Ադրբեջանի ստեղծած վիճակից տուժում են նաև ադրբեջանցի հողօգտագործողները, քանի որ ջրամբարից ոռոգման սեզոնին բաց թողնելու ջուր չի մնացել: