00:00:00

Արդյո՞ք մեծ տերությունները ձախողել են արհեստական բանականության կառավարումը. Արմեն Սարգսյան

12:46, 05 մայիս 2023 Քաղաքականություն

Արհեստական բանականության (ԱԲ) համակարգերի մշակման վերջին մրցավազքն ապացուցում է, որ մարդկությանը խիստ անհրաժեշտ է մեծացնել արհեստական բանականության մասին իրազեկվածության մակարդակն ու սահմանել դրան վերաբերող հստակ կանոնակարգեր և կիրառման մեխանիզմներ։ Այս մասին Newsweek պարբերականում հրապարակված սյունակում գրում է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

 

Նա նշում է, որ վերջերս հրապարակված բաց նամակը, որը վեցամսյա մորատորիումի կոչ էր անում արհեստական բանականության (AI- artificial intelligence) համակարգերի ուսուցման համար, հակասություններ է առաջացրել:

 

Նամակը ստորագրած բազմաթիվ նշանավոր անհատների թվում է Իլոն Մասկը, որն օրեր անց հայտարարեց իր սեփական AI նախագծի մասին: Այս վեճը ոչ միայն ավելորդ է և անիմաստ, այլև մեր՝ որպես մարդ արարածների, մտածելակերպի սահմանափակության ակնհայտ վկայություն է, և խոսում է արհեստական բանականության վերաբերյալ իրազեկության բարձրացման և դրա շուրջ մանրակրկիտ կանոնակարգերի ու կիրարկման մեխանիզմների ստեղծման հրատապ անհրաժեշտության մասին:

 

«Որպես գիտնական, դիվանագետ, գործարար և քաղաքական գործիչ՝ իմ կյանքի ընթացքում ես մոտիկից հետևել եմ դարակազմիկ իրադարձությունների՝ Խորհրդային Միության փլուզումից մինչև ճնշված ազգերի ազատագրում, տեխնոլոգիայի տարածումից մինչև մարգինալացված անհատների հզորացում։ Բայց յուրաքանչյուր ձեռքբերում խարխլվել է՝ այդ իրադարձությունների հետևանքների դեմ անկեղծ պայքարում զուտ մարդկային ձախողման պատճառով։

Արդյո՞ք մեծ տերությունները ձախողել են արհեստական բանականության կառավարումը. Արմեն Սարգսյան

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր