00:00:00

Էրդողանական վարչախմբի նպատակը Հայաստանի փոխարեն «էրմենիսթան» ցուցանակով ռեզերվացիա ունենալն է. Ոսկանյան

11:45, 05 մայիս 2023 Քաղաքականություն

Ըստ էրդողանական վարչախմբի բարձրաստիճան ներկայացուցչի՝ Թուրքիայի օդային տարածքի փակումը հայկական օդանավերի թռիչքների համար պայմանավորված է Երևանում ընդամենը մեկ արձանի բացմամբ։ Այդ մասին տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ ավելացնելով․

«Հիմա մի պահ մտքով մոդելավորեք, որ Հայաստանից և դեպի Հայաստան ցամաքային բեռնափոխադրումները հիմնականում կատարվեին Թուրքիայի տարածքով, և այդ ճանապարհը հենց այս պահին փակվեր, դիցուք, այն բանի համար, որ Երևանում չեն ապամոնտաժում Անդրանիկ Օզանյանի արձանը։

Էրդողանական վարչախմբի նպատակն իր համար «վատթարագույն» սցենարում Հայաստանի փոխարեն «էրմենիսթան» ցուցանակով ռեզերվացիա ունենալն է, այնպես որ այդ ուղղությամբ, իբր, զարգացման հեռանկարի որևէ հույս փայփայելն անմիտ պատրանք է և ոչ ավելին», - գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր