Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի կովկասյան տարածաշրջանի համար, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ անդրադառնալով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին։
«Հուսով ենք, որ պատմական թշնամանքների վերացումը ճանապարհ կհարթի տևական բարեկամության և համագործակցության համար։ Այնուամենայնիվ, մենք պետք է հաշվի առնենք եղած նուրբ իրավիճակը: Թեև հակամարտությունը ներկայումս սառեցված է, ռազմական գործողությունների մեջ մտնելու վտանգը մեծանում է այնքան, որքան ձգձգվում է համաձայնագրի կնքումը։
Եթե տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրները որոշեն ներդրումներ կատարել խաղաղության համար, դրա քաղաքական և տնտեսական օգուտը մեծ կլինի ողջ տարածաշրջանի համար», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։