ԱՄՆ-ը կասկածում է Կրեմլի վրա դրոնների հարձակման հետ կապված միջադեպի կապակցությամբ ՌԴ-ի հետ բարձր մակարդակով շփումների անցկացման նպատակահարմարության հարցում: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
«Ինձ ոչինչ հայտնի չէ անօդաչու թռչող սարքերի հարձակման այս ենթադրյալ միջադեպի վերաբերյալ որևէ մասնավոր կապի մասին: Դա տեղի է ունեցել միայն երեկ։ Ինձ թվում է՝ մենք բավականին հստակ հասկացրել ենք, որ այն, ինչ ասել է պարոն Պեսկովը՝ լկտի սուտ է։ Եվ ես չգիտեմ, թե արդյոք մեզ անհրաժեշտ են շփումներ այդ դիրքորոշումը մասնավոր կերպով փոխանցելու համար», - ասել Է Քիրբին կանոնավոր ճեպազրույցի ժամանակ։