«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ակնկալում է, որ հարձակվող Լիոնել Մեսսին կվերադառնա մրցաշրջանի վերջին խաղերին, հայտնում է RMC Sport-ը:
Ավելի վաղ ակումբը երկու շաբաթով հեռացրել էր ֆուտբոլիստին թիմի հետ աշխատանքից՝ Լիգա 1-ի վերջին տուրի՝ «Լորիենի» դեմ խաղից հետո (1:3) Սաուդյան Արաբիա մեկնելու պատճառով։
Նշվում է, որ մասնագետը կհանդիպի խաղացողի հետ և կքննարկի իրավիճակը: Ըստ տեղեկությունների՝ ակումբը ցանկանում է, որ հարձակվողը մասնակցի մնացած խաղերին։