Ադրբեջանում ծնողները նորածին քառյակին անվանել են Հեյդար, Իլհամ, Մեհրիբան և Էրդողան՝ ի պատիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
Այս մասին Qafqazinfo-ին հայտնել է նորածինների հայրը՝ Մուրադ Մամեդովը։
Նա նշել է, որ երեխաները ծնվել են մարտի 31-ին, սակայն, քանի որ նրանք վաղաժամ են ծնվել, այսինքն՝ 7 ամսականում, հետևաբար երեխաներին ծննդատնից տուն են տարել մայիսի 3-ին՝ լույս աշխարհ գալուց 33 օր հետո: