00:00:00

Փաշինյանը և Չեխիայի վարչապետը համատեղ հայտարարություն ստորագրեցին

15:49, 04 մայիս 2023 Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան համատեղ հայտարարություն ստորագրեցին։ Հայտարարությունը վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Չեխիայի վարչապետը հայտարարեց, որ Լաչինի միջանցքի հարցում Չեխիան կիսում է Եվրամիության կարծիքը։ Նա նաև նշեց, որ Հայաստանը և Չեխիան ժողովրդավարական միևնույն արժեքների կրողներն են։

«Եվրոպական խորհրդարանն այս տարի զեկույց հրապարակեց, որում ընդգծեց` Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է։ Մենք պետք է անպայման սատարենք երկրին։ Համոզված եմ, որ դրա արտացոլումը կտեսնենք երկու երկրների, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր