Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տարածած հայտարարության համաձայն՝ մայիսի 3-ին հարավային Քահրամանմարաշ նահանգի (պատմ. Մարաշ) Գյոքսուն շրջանում 2 երկրաշարժ է գրանցվել: Առաջին երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում եղել է 5 մագնիտուդ ուժգնությամբ՝ 7կմ խորությամբ, իսկ երկրորդի ուժգնությունը՝ 4.2 մագնիտուդ՝ 6.8կմ խորությամբ: Նշենք, որ վերոհիշյալ վարչության պետ Յունուս Սեզերը մայիսի 3-ին Twitter-ում հայտնել էր, որ երկրաշարժից հետո տեղանքի ուսումնասիրման աշխատանքները շարունակվել են և այդ պահի դրությամբ վտանգավոր իրավիճակ չի գրանցվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ և ավերածություններ չկան։