Ֆիլիպինների ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. հայտնել է հանրապետության հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։

էպիկենտրոնը գտնվել է Մակոնակոն մունիցիպալիտետից (Իսաբելա նահանգ) 15 կմ հյուսիս-արեւելք, որի բնակչությունը կազմում է ավելի քան 3,9 հազար մարդ։

Օջախը գտնվել է 42 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է Իլոկոսի և Կագայան հովտի շրջանների որոշ շրջաններում։