00:00:00

Կիևը փորձել է անօդաչուներով հարվածել Պուտինի նստավայրին. Կրեմլ

17:17, 03 մայիս 2023 Աշխարհ

Չորեքշաբթի գիշերը Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլում գտնվող նստավայրին, հայտնել է ria.ru-ն՝ ՌԴ նախագահի աշխատակազմին հղումով։«Երկու անօդաչու թռչող սարքեր ուղղված են եղել դեպի Կրեմլը։ Ռադարային մարտական համակարգերի օգտագործմամբ զինվորականների և հատուկ ծառայությունների կողմից ժամանակին ձեռնարկված գործողությունների արդյունքում սարքերը շարքից դուրս են բերվել»,- ասվում է հրապարակման մեջ։Հարձակման հետևանքով ՌԴ նախագահը չի տուժել, նրա աշխատանքային գրաֆիկը չի փոխվել։ Կրեմլի տարածքում անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու ժամանակ ոչ ոք չի տուժել։
Կրեմլն այդ գործողությունները որակել է ծրագրված ահաբեկչություն և մահափորձ ՌԴ նախագահի դեմ Հաղթանակի օրվա և մայիսի 9-ի շքերթի նախաշեմին։Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել որտեղ և երբ հարմար գտնի, ասվում է հաղորդագրության մեջ։



Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31