00:00:00

Չավուշօղլուն հաստատել է, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար. պատճառը՝ «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշակոթողն է

12:42, 03 մայիս 2023 Հասարակություն

Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

 

«Մենք փակել ենք Հայաստանի համար օդային տարածքը՝ երրորդ երկրներ թռիչքների համար։ Անհրաժեշտության դեպքում մենք ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց օդանավերին և մասնավոր ինքնաթիռներին թույլ չենք տա թռչել մեր տարածքով, քանի դեռ սադրանքները շարունակվում են։ Եթե նրանք չդադարեցնեն դրանք, մենք այլ միջոցների կգնանք», - ասել է նա։

 

Չավուշօղլուն նշել է, որ խոսքը Երևանի կենտրոնում` Օղակաձև զբոսայգում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթողի տեղադրման մասին է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր