00:00:00

Հիմա բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում. Մամիջանյան

13:10, 02 մայիս 2023 Տեսանյութեր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային գործընթացը չի կարող բխել Արցախի շահերից: «Ադրբեջանը մոտենում է իր օրակարգով, որը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ չկա այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի տարանջատելով Արցախյան հակամարտությունը հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ ստանալ բարենպաստ լուծում. անհնար է: «Եթե նայեք այսօրվա կառավարիչների խոսույթը՝ բոլորը փորձում են առաջ տանել հետևյալ թեզը՝ Հայաստանը որևէ կերպ ներկայացվածություն չունի Արցախում, Հայաստանի հետ հարց չունեք, գնացեք, Ստեփանակերտի հետ խոսեք: Հիմա հրապարակային ասում են՝ ձեռքերը լվանում են Արցախից», - նշեց Մամիջանյանը: Ըստ նրա ՝ հիմա բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը պնդում է՝ ղարաբաղյան հակամարտությունը երբևէ չի հանդիսացել տարածքային վեճ, ՀՀ որևէ ղեկավար երբևէ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր