Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով «Հայաստան» դաշինքը աշնանը կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի մասնակցի։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը թիմակիցներին տեղեկացրել է, որ քաղաքապետի ընտրություններին իրենք որևէ կերպ մասնակցություն չեն ունենալու։ Դաշինքի որոշ ներկայացուցիչներ կիսել են այս մոտեցումը, մի մասն էլ՝ ամեն դեպքում կարծիք են հայտնել, որ մասնակցել պետք է, քանի, որ Երևանի ՏԻՄ ընտրություններն ըստ էության չեն տարբերվում խորհրդարանական ընտրություններից։
Միաժամանակ մեր ունեցած բացառիկ տեղեկություններով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ցանկություն է ունեցել քաղաքապետի թեկնածու առաջադրվել։ Վերջինս առանձին հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, հայտնել՝ իր ցանկության և քաղաքապետի թեկնածու առաջադրվելու պատրաստակամության մասին։ «Ուզում ես առաջադրվես՝ առաջադրվի»,- ասել է Քոչարյանը, ուղիղ ակնարկելով որ չի պատրաստվում Թևանյանին որեւէ կերպ սատարել, այդ թվում՝ ֆինանսական աջակցության տեսքով։
Irakanum.am