Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մայիսի 10-ից սկսած, աշխատանքային այցով կլինի Տեղ, այնուհետև Գորիս համայնքների բնակավայրերում։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
«Յուրաքանչյուր համայնքում այցերի ավարտին Ռ․Ղուկասյանը կկատարի նաև քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետի մոտ ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են գրանցվել Տեղի ու Գորիսի համայնքապետարաններում»։