00:00:00

Հերթական անգամ Հայաստանի իշխանություններն ընկրկել են թուրքական պահանջների առջև. Արթուր Խաչատրյան

10:43, 02 մայիս 2023 Քաղաքականություն

 
facebook sharing buttontwitter sharing button
ԱԺ ընդդիմադիր պատգամավորների համար անհասկանալի է՝ ինչու է հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Ռուբեն Ռուբինյանը մասնակցում բանակցությունների, որտեղ թուրքերը ոնց որ թե չկան:

«Արդյո՞ք ՀՀ իշխանությունները հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական  հարաբերությունների «կարգավորումը» շաղկապում են իրար հետ, այսինքն՝ ենթարկվում են թուրքական հերթական նախապայմանին: Թուրքերը դեռ 1991-1992 թվականներից դա էին ասում, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երբեք չեն կարող  կարգավորվել, քանի դեռ չեն կարգավորվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, դա պետք է հստակեցնենք», - նշեց Խաչատրյանը:

Ըստ նրա՝ կա մեկ տարբերակ էլ՝ երևի ԱԳՆ-ն չի կարողանում կարգավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, Ռուբեն Ռուբինյանն էլ, որպես նախկին ԱԳ փոխնախարար, լծվել է այդ գործին:/

«Մենք  տեսնում ենք, որ հերթական անգամ Հայաստանի իշխանությունները ընկրկել են թուրքական պահանջների առջև», - հավելեց Արթուր Խաչատրյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր