Ապրիլի 26-ին կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում Չինաստանը կողմ է քվեարկել Եվրախորհրդի հետ համագործակցության մասին բանաձեւին, որտեղ հիշատակվում է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան։ Փաստաթղթի տեքստը հրապարակված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում, հայտնում է Новая газета-ն։
Բանաձևին կողմ է քվեարկել ընդհանուր առմամբ 122 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ղազախստանը, Վրաստանը, Իսրայելը, Հնդկաստանը, Բրազիլիան և Թուրքիան։
Բանաձևին դեմ են արտահայտվել հինգ պետություններ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Նիկարագուան և Հյուսիսային Կորեան։ Քվեարկությանը ձեռնպահ է մնացել 18 պետություն, այդ թվում՝ Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը։