00:00:00

Սուդանում բախումների հետեւանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 436-ի

13:59, 01 մայիս 2023 Աշխարհ

Սուդանում բանակի եւ արագ արձագանքման ուժերի (հատուկ նշանակության ջոկատի) միջեւ բախումների հետեւանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 436-ի, վիրավորվել է 2174 մարդ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Սուդանի բժիշկների արհմիությունը։

«Բախումների սկզբից զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 436-ի, վիրավորներինը՝ 2174-ի»,- կազմակերպության հայտարարությունը մեջբերել է Al Arabiya հեռուստաալիքը։ Կիրակի բժիշկները հայտնել են, որ հակամարտության զոհ է դարձել 425 խաղաղ բնակիչ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր