ArmDay.am-ի զրուցակիցն է «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը։
Պարոն Ղուկասյան տեղեկություն ունեք Արտակ Գալստյանի առողջական վիճակի մասին:
Այս պահին առողջական վիճակը գնահատում ենք բավարար առանց բժշկական եզրակացության զուտ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր խոշտանգաման դեպքեր չեն եղել։ Ըստ երևույթին հասկացան, որ իմաստ չունի խոշտանգելը, իրենք իրենց խայտառակելը։ Հաղորդումներ տրված է ՀՀ գլխավոր դատախազություն և ԱԱԾ։ Իմիջայլոց խնդրած կլինեմ ձեզ վաղը հարցով դիմեք ՀՀ գլխավոր դատախազություն և ԱԱԾ, ի՞նչ եղավ խոշտանգման դեպքերի տված հաղորդումները, դուք քրեական գործ հարուցել ե՞ք, թե՞ ոչ։
- Այո, արձագանքներ կան։ Մի քանի տեղերից պատասխան ենք ստացել, որ կուսումնասիրեն և մեզ կպատասխանեն, մի մասը շնորհակալություն է հայտնել իրենց վստահելու և դիմելու համար, մի մասը պատասխանել է, որ մեր ուղարկված դիմում նամակները կուղարկվեն Հայաստանում իրենց երկրների դեսպանություններ ինչպես նաև իրենց երկրների արտգործնախարարություններ։ ԱՄՆ դեսպանատան դիմաց ակցիան տեղեկատվական բնույթ ունի դեսպանատան համար և ԱՄՆ պետքարտուղարության, քանի որ ՀՀ ոստիկանության, ՀՀ քնչական կոմիտեն վերազինելու հարցում բավականին ֆինանսավորում է միացյալ նահանգները և ես ուզում եմ որպեսզի ԱՄՆ –ն, որ որպես բարի կամքի դեսպան ֆինանսավորել է այս կառույցները հույս ունենալով, որ սրանք կդառնան էլ ավելի ժողովրդավարկան, որ իրենց մոտ արձանագրեն, որ ընդհակառակը ոչ թե մենք գնում ենք առաջ այլ գնում ենք էլ ավելի հետ և այն ՀԿ-ները, որոնք սնվում են ԱՄՆ - ից օրինակ ինչպիսին է Դանիել Իոաննիսյանի նմանները որոնք, որ արդեն պետք է վաղուց արձագանքած լինեին, քանի որ Դանիելն է «փարոսը» ԱՄՆ դեսպանտան , որպեսզի մեր ամերիկյան գործընկերները ֆիքսեն որ Դանիել Իոաննիսյանի ՀԿ- ն բնավ էլ օբյեկտիվ չէ և նա լուսաբանում, ևքննադատում է այն ինչը ձեռք է տալիս իրենց։ ՀՀ պատմության մեջ չի արձանագրվել երբևէ նման բան, որ կալանավորի վերաբերյալ առավոտյան տաս մամլո ասուլիս խոշտանգաման մասին երեկոյան նորից խոշտանգեն։ Խոշտանգումը արձանագրել է ոչ միայն փաստաբանը այլ նաև ՔԿ -ն և նա էլ իր կողմից հաղորդում ներկայացնի ոստիկանություն, որ իր տրամադրության տակ գտնվող կալանավորին ջնջխված հետ են վերադարձրել։
- Դուք հայտարարել եք, որ պատրաստ եք համագործակցել ընդդիմադիր կուսակցությունների հետ, մանրամասնեք ինչ համագործակցութան մասին է խոսքը։
- Այո, մենք սկսում ենք կոնսուլտացիաներ մեկ հարցի շուրջ ժամանակին «մերժում էինք Սերժին» հիմա դա կոչվելու է «Նիկոլ սիկտիր» ։ Դեռ ոչ մի ընդդիմադիր հռչակված կուսակցություն բացարձակապես ձայն չի հանել, քար լռություն է։ Մեր կուսակիցները զանգահարում են տարբեր տեղեր փորձում են գտնել ընդհանուր եզրեր։ էնպես չլինի, որ ասեն մենք չենք գնում Վարդան Ղուկասյանի դուռը , մենք ասում ենք եթե դուք ուզում եք մենք ենք գալիս ձեր դուռը։ Խնդիրը էսպես է դրված մաքրել Հայաստանը սրանցից էս հարցում մենք գործում ենք միասին, սրանց իշխանությունից հեռացնելուց հետո մենք բոլորս գնում ենք ժողովրդական թափանցիկ ընտրությունների։ «Հանրային ձայն» կուսակցությունը դաշինք չի կազմելու ոչ մի նախկինի հետ։ Ես ՀՀ իշխանությունների համար անհասանելի մարդ եմ, և հարցը այստեղ ես չեմ։ Եթե Արգիշտ Քարամյանը և Նիկոլ Փաշինյանը կարողանան մարսել Արտակ Գալստյանի խոշտանգումը ուրեն իրեն ընդդիմադիր հռչակած ցանկացած մարդ թող իմանա որ այս չոռը գալու է նաև իր դուռը։ Ընգեր Արգիշտ Քարամյանին ես պատասխանել եմ Իոսիվ Ստալինի բառերով։
- Դուք ևս հրապարակել էիք Ադրբեջանի կողմից տեղադրված անցակտի տեսանյութը։
- Ընդամենը քսանչորս ժամ առաջ գործարկվեց Լաչինի անցակետը ոչ մի ձեն չկա , ոնց որ ըտենց էլ պիտի լիներ։ Ջազի փառատոն են անցկացնում ու գոռում էդ տարածքի պատասխանատուն Ռուսաստանն ա, եթե անգամ այդ տարածքի պատասխանատուն մի պետություն է, որը իր քաղաքացիների անվտանգությունը և հարցերը չի կարողանում ապահովել դու ոնց ես էդպես հանգիստ շառը քցում ռուսների վրեն ու քաշվում մի կողմ։ Բա դո՞ւ պատասխանատվություն չես կրում էդ 100.000 - ի համար։ Եկար կանգնար Ստեփանակերտի մեջտեղը ասեցիր Արցախը Հայաստան է և վերջ, թուրքերին քսի տվիր ու թողիր փախար ըդտեղից։ Ամենակարևորը այն է որ մեր քաղաքացիները տեղեկացված լինեն, ֆեյսբուքում հայրենասիրական ստատուսներ գրողներից, մինչև կռվածները, թող շատ զգուշ բավականին զգուշ այցելեն Արցախ։ Ինչպես նկատեցիք տեսանյութում նրանք վերցնում են անձնագիրը կամպյուտրով չտցնում- չտցնում, վերջում տալիս են, և ասում՝ «добро пожаловать»։ Իրենք համակարգչով ստուգում են տվյալ քաղաքացին հետախուզման մեջ է թե՞ ոչ , և եթե որևիցէ պատրիոտ հայ հանկարծ եկավ ընդեղ ու Ադրբեջանը տեսավ, որ իրա երկիրը սրան հայտարարել է հետախուզում ընդեղից գնում ա Բաքու, և թող հույս չունենա որ Նիկոլն իրեն պիտի Բաքվից հետ բերի։
- Որևէ ուղերձ ունենք ձեր համակրներին։
- Էն մարդկանց ում հուզում է վաղվա օրը, էն մարդիկ ովքեր մտահոգված են առաջինը իրենց անվտանգությամբ հետո երկրի, մայիսի 2-ին ժամը 10-ին հավաքվել ՀՀ ում ԱՄՆ դեսպանության դիմաց խաղաղ իրազեկման ակցիա անցկացնելու։ Ես ուզում եմ, որ այս ժողովրդավարության բաստիոն կոչվող երկիրը արձանագրի, որ Հայաստանը շատ հեռու է ժողովրդավարությունից։