ՆԳ նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը․
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան՝ 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում ՝
Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։