FlyONE Armenia ընկերությունն արդեն ապահովել է Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան չվերթի ուղևորների վերադարձը Երևան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է FlyONE Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ հավելելով, որ ավիաընկերությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իր ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան։
«Ի պատասխան ԶԼՄ մեր գործընկերների բազմաթիվ հարցումների
Հարգելի գործընկերներ,
FlyONE Armenia ընկերությունն արդեն ապահովել է Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան չվերթի ուղևորների վերադարձը Երևան։
Ավիաընկերությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան։
Ավիաընկերությունը իրավիճակի փոփոխության վերաբերյալ հավելյալ կտեղեկացնի ուղևորներին ու հանրությանը»,- նշել է Արամ Անանյանը։