Վաշինգտոնի և նրա կամակատարների՝ Մոսկվային մեկուսացնելու ջանքերը լիովին ձախողվում են, համաշխարհային մեծամասնությունը չի ցանկանում «շագանակներ հանել կրակից» նախկին գաղութատիրական մետրոպոլիաների համար։
Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Բազմաբևեռության համաշխարհային առցանց համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի տեսաուղերձում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Օրինաչափ է թվում, որ Վաշինգտոնի և նրա դրածոների՝ պատմության ընթացքը ետ դարձնելուն և միջազգային հանրությանը հորինված «կանոնների վրա հիմնված կարգի» համաձայն ապրել ստիպելուն ուղղված ջանքերը ձախողվում են։ Կնշեմ միայն Ռուսաստանին մեկուսացնելու արևմտյանների տարած գծի լիակատար ձախողումը։ «Համաշխարհային մեծամասնության» պետությունները, որոնցում աշխարհի բնակչության մոտ 85%-ն ապրում է, չեն ցանկանում կրակից շագանակներ հանել նախկին գաղութատիրական մետրոպոլիաների համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։