00:00:00

Հռոմի պապն առաջին անգամ թույլատրել է կանանց քվեարկել եպիսկոպոսների ժողովում

21:19, 28 ապրիլ 2023 Աշխարհ

Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ թույլ է տվել կանանց քվեարկել եպիսկոպոսների համաշխարհային հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերին:

Նախկինում կանանց թույլատրվում էր մասնակցել հավաքներին միայն որպես դիտորդ։ Այնուամենայնիվ, տղամարդիկ կշարունակեն պահպանել ժողովի ձայների մեծամասնությունը: 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, խախտելով ավանդույթը, հայտարարել է, որ ընտրելու իրավունքը տարածվելու է կրոնական համայնքի 70 անդամների վրա, որոնք հոգեւորական չեն:

Նա հույս է հայտնել, որ հավաքի ընտրված մասնակիցների կեսը կանայք կլինեն, իսկ հատուկ ուշադրություն կդարձվի երիտասարդների ներգրավմանը:  

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր