00:00:00

Արմավիրի մարզում պարգևատրվել են ծառայությունն ավարտած պահեստազորայինները և 44-օրյայի մասնակիցները

20:46, 28 ապրիլ 2023 Հասարակություն

Արմավիրի մշակույթի տանը տեղի է ունեցել զինվորական ծառայությունը պատվով կատարած և ավարտած պահեստազորայինների և 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողների ու պահեստազորի սպաների պարգևատրման արարողակարգը:

Արարողակարգին ներկա են գտնվել Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, մարզային ուժային կառույցների ղեկավարները, մարզի համայնքների ղեկավարները, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզային տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչները, զինծառայողներ ու նահատակված զինծառայողների հարազատներ:

 

ա

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է հանդիպման խորհուրդը՝ կարևորելով յուրաքանչյուր զինծառայողի հայրենանվեր գործը, որը պետության կողմից մշտապես պետք է խրախուսվի և որպես օրինակ ներկայացվի հանրությանը:

«Բանակն ազգային հպարտության, խիզախության և հայ ժողովրդի հարատևության հիմնաքարն է, որն իր կազմավորման կարճ ճանապարհին բազում մարտահրավերների է դիմակայել։ Հայ զինվորն իր խիզախ և անվեհեր արարքներով, անձնվեր վարքով վայելում է մեր ժողովրդի սերը, հարգանքն ու վստահությունը։
Այսօր բոլորիս ցանկությունը մեկն է՝ մեր երկրում ու տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, որ մեր ժողովուրդը շարունակի իր խաղաղ աշխատանքն ու արարումը` հանուն Հայաստանի հզորացման և վերելքի։ Թույլ տվեք իմ երախտագիտությունն ու հպարտությունն արտահայտել հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհած հազարավոր անմահացած հերոսներին, հերոսածին ծնողներին։

Հավերժ փառք, խոնարհում ու խնկարկում նրանց պայծառ հիշատակին։
Պետությունն ունի պարտականություններ, որոնք պետք է կատարի, և այդ պարտականություններից մեկն էլ իր արժանի քաղաքացիներին պարգևատրելն է հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար։
Շնորհավորում եմ բոլորիդ։ Ձեր սխրանքն անգնահատելի է»,- իր խոսքն ամփոփել է մարզպետը:

Միջոցառման ընթացքում պետության կողմից պետական պարգևներ են շնորհվել 44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողներին, որոնց մեդալները հանձնել է մարզպետ Էդվարդ Հովաննիսյանը:

Պատվոգրերով պարգևատրվել են մարզի 7 համայնքներից ներկայացված 50 պահեստազորայիններ, որոնց պարգևները հանձնել են համայնքի ղեկավարներն ու մարզի ուժային կառույցերի ղեկավարները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր