00:00:00

Պուտինը ստորագրել է կենսաանվտանգության հարցերով փոխգործակցության մասին ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների մասին օրենքը

20:23, 28 ապրիլ 2023 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների մասին օրենքը, որով կազմակերպությունների անդամները փոխգործակցում են նաեւ կենսաբանական անվտանգության ոլորտում:

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

«Չորրորդ արձանագրությամբ նախատեսվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները փոխգործակցում են նաեւ կենսաբանական անվտանգության ոլորտում։ Բացի այդ, սահմանվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ»,-ասվում է փաստաթղթին կից բացատրական գրության մեջ։

Օրենքը նախատեսում է վավերացնել 2002 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին չորրորդ արձանագրությունը, որը ստորագրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր