00:00:00

Գերմանական պարբերական. «Էրդողանի վերջը գալի՞ս է»․ ermenihaber.am

19:44, 28 ապրիլ 2023 Աշխարհ

 

Մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների ֆոնին միջազգային հանրությունը շարունակում է մեծ ուշադրությամբ հետևել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: Այս անգամ երկրի ներսում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել է գերմանական «Bild» պարբերականի հոդվածագիր Նադիա Ասվադը:

Ասվադը Թուրքիայի նախագահ, «Արդարություն զարգացում» կուսակցության առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին առողջական վիճակի և ընտրությունների վերաբերյալ գրել է. «Թուրքիայում իրավիճակն ընտրություններից առաջ խառնվել է: Արդյո՞ք եկել է Էրդողանի վերջը»:

Հրապարակման մեջ տեղ են գտել նաև լրագրող Էրեն Գյուվերջիի խոսքերը: Ըստ նրա՝ Էրդողանն այս պահին հոգեբանորեն կոտրված է քաղաքականության ասպարեզում և ունի առողջական խնդիրներ, իսկ որպես անհատականություն և հռետոր թուլացել է:

Հիշեցնենք, որ Էրդողանը ապրիլի 25-ին հեռուստատեսային ուղիղ եթերի ժամանակ հանկարծակի վատացել էր, ինչի պատճառով ընդհատվել էր ուղիղ հեռարձակումը։

Շուրջ 25 րոպե տևած դադարից հետո եթերը կրկին վերականգվել է, բայց Էրդողանի գունատ տեսքից և դողդոջուն ձայնից ակնհայտ է դարձել, որ նա խիստ վատառողջ է։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր