00:00:00

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին՝ «կողմնակալ» որակելով ֆրանսիական կողմի մոտեցումը

18:52, 28 ապրիլ 2023 Աշխարհ

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին, հայտարարելով, որ դրա ընթացքում ֆրանսիացի նախարարն «անհիմն պահանջներ» (չակերտները՝ Tert.am-ի) է հնչեցրել, որոնք «անընդունելի են»։

 

ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ պաշտոնական Բաքուն մեղադրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննային «անհիմն նկրտումների»  համար՝ միևնույն ժամանակ ափսոսանք հայտնելով, որ «ֆրանսիական կողմը, որն իրեն ներկայացնում է որպես հակամարտության կարգավորմանը «ձգտող» կողմ, 30 տարվա ընթացքում երբեք չի դատապարտել Հայաստանին»։

«Կողմնակալ մոտեցումներ դրսևորելու փոխարեն ֆրանսիական կողմի համար ավելի օգտակար կլինի դրդել Հայաստանին կատարել պայմանավորվածություններից բխող պարտավորությունները և զերծ մնալ սադրանքներից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր