00:00:00

Նիդերլանդների դեսպանը հիշեցրեց, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքը

19:47, 27 ապրիլ 2023 Աշխարհ

Երկրորդ տարին է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը տոնում է Թագավոր Վիլեմ Ալեքսանդրի ծննդյանը օրը։ Այսօր դեսպանատունը հրավիրել է տարբեր ոլորտների ներկայացուցիչների` տոնելու այս օրը։ 

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը իր խոսքում նշեց, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, օկուպացրել տարածքը, Լաչինի միջանցքը մնում է շրջափակված եւ քննադատեց այդ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց հասցեական հայտարարության համար։

Ի դեպ, այսօր ներկա են մեր երկրում հավատարմագրված գրեթե բոլոր դեսպանները։

Նշենք` Koningsdag-ը՝ Թագավորի օրը կամ Թագավորի ծննդյան օրը՝ ազգային տոն է, որն ուղղակիորեն կապ ունի միապետի ծննդյան օրվա հետ, ու ազգային միասնություն եւ համերաշխություն է խորհրդանշում։ Նիդերլանդացիներն այդ օրը հագնում են նարնջագույն հագուստ, որը Օրանական Նասաու արքայատոհմի ընտանեկան գույնն է։ 2013 թվականից Նիդերլանդների գահը Բեատրիքս թագուհուց փոխանցվել է որդուն՝ Վիլեմ Ալեքսանդրին, որը ծնվել է ապրիլի 27-ին, այդ տարի էլ տոնը վերանվանվել է Թագավորի օր կամ Թագավորի ծննդյան օր, իսկ տոնակատարության պաշտոնական ամսաթիվը հաստատվել է ապրիլի 27-ը։ 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր