00:00:00

Իրանի հարավում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

16:26, 27 ապրիլ 2023 Աշխարհ

Այսօր 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 14:20-ին: Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբաս քաղաքից (բնակչությունը` մոտ 526 հազար) 113 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր