Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը Բաքու ժամանաելուց հետո հայտարարել էր, որ Ֆրանսիան գիտի, թե որքան կարևոր է պահպանել խաղաղությունը տարածաշրջանում. նա վճռականորեն հանձնառու է դրան:
«Ժամանել եմ Բաքու՝ սկսելու իմ ճանապարհորդությունը դեպի Կովկաս՝ Ադրբեջան, Հայաստան, ապա Վրաստան։ Ֆրանսիան գիտի, թե որքան կարևոր է պահպանել խաղաղությունը տարածաշրջանում։ Նա վճռականորեն հանձնառու է դրան: Սա այն ուղերձն է, որը ես կփոխանցեմ», - թվիթերյան միկրոբլոգում գրել էր ֆրանսիացի դիվանագետը: