00:00:00

Պուտինը կեսգիշերին շտապ ժամանել էր Կրեմլ. պատճառը Էրդողանի վիճակի կտրուկ վատթարացումն է

11:06, 27 ապրիլ 2023 Աշխարհ

Երեկ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շտապ ժամանել էր Կրեմլ։

Ըստ ռուսական աղբյուրների՝ Վլադիմիր Պուտինի շտապ աշխատավայր վերադառնալու պատճառը Էրդողանի վիճակի կտրուկ վատթարացումն է։

Մի շարք ռուս վերլուծաբանների կարծիքով, Թուրքիայում արեւմտամետ ընդդիմության իշխանության գալը միանգամայն իրական է, եւ սա 20 տարվա մեջ առաջին դեպքն է։

«Բայց Ռուսաստանի համար դա աղետ չի լինի։ Էրդողանը հեռու է մեր ընկերը լինելուց, մենք պետք է հստակ հասկանանք, որ նա մեզ հետ շփվում է միայն այն ժամանակ, երբ դա ձեռնտու է իրեն»,- նշում են որոշ ռուս վերլուծաբաններ:

Ըստ NMD-ի՝ Թուրքիան ուկրաինամետ դիրքորոշում ունի, նա Ուկրաինային մատակարարում է մահաբեր զենք, աջակցում է Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսին և հույս ունի ուժեղացնել իր ազդեցությունը Սևծովյան տարածաշրջանում։

«Եթե ​​իշխանության գա ընդդիմադիր ուժերի կոալիցիա, ապա նրանց ողջ ուժերը կծախսվեն իշխանությունը բաժանելու և Էրդողանին բանտարկելու վրա։

Նրանք ակնհայտորեն թքած ունեն Ռուսաստանի վրա, և դա լավ է։ Նրանք չեն կարողանա հրաժարվել մեր էներգակիրներից, զբոսաշրջիկներից ու նույնիսկ ատոմակայաններից։ Բայց Սիրիայում Թուրքիայի ազդեցությունը կնվազի։ Եթե ​​Էրդողանը հաղթի, ապա դեմոկրատական ​​Մայդանը քիչ հավանական է», - փաստում են նրանք: 

Էրդողանի շրջապատից հայտնել են, որ առողջական խնդիրների պատճառով, այսօր ևս չեղարկվելու է նախընտրական քարոզարշավի շրջանակներում նրա համար նախատեսված քաղաքական գրաֆիկը։ 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր