Հարավային ռազմական օկրուգի տեխնիկական աջակցության բաժնի զրահատանկային ծառայության պետ Ալեքսանդր Դենիսովը մեղադրվում է տանկերի մասեր գողանալու մեջ։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, որոշումը կայացրել է Հարավային շրջանի ռազմական դատարանը։
«Դենիսովը մեղադրվում է այն բանի համար, որ նա, գործելով որպես կազմակերպված խմբի մաս, օգտագործելով իր պաշտոնական դիրքը,... վստահությունը չարաշահելով, կատարել է տանկի վրա տեղադրելու համար նախատեսված ... ընդհանուր գումարի հափշտակություն (մասեր) … գումարի չափով (դատարանի կողմից թաքցված տվյալները - խմբ.), այսինքն առանձնապես խոշոր չափերով»,- ասված է որոշման մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ մարտի 28-ին Դենիսովի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասով (խարդախություն): Հենց նույն օրը նա ձերբակալվել է։
Դոնի Ռոստովի կայազորային զինվորական դատարանը Դենիսովի կալանքը լիրազորել է մինչև այս տարվա մայիսի 28-ը։ Պաշտպանները բողոքարկել են այս որոշումը։ Ապրիլին Հարավային շրջանի զինվորական դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան անփոփոխ թողեց կալանքի որոշումը։
Քննության տվյալներով՝ 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի ապրիլը Դենիսովը կազմակերպված խմբի կազմում գողացել է T-90 տանկերի շարժիչներ՝ 20,5 միլիոն ռուբլու չափով։