00:00:00

Խաղաղությունը տարածքային փոխզիջումների հաշվին չի ձեռք բերվի. Զելենսկի

22:33, 26 ապրիլ 2023 Աշխարհ

Վլադիմիր Զելենսկին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելը չի լինի տարածքային փոխզիջումների հաշվին։ 

«Չի կարող լինել խաղաղություն տարածքային փոխզիջումների հաշվին»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։ Նա նաեւ նշել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի 1991 թվականի սահմաններով, հայտնում է РИА Новости-ն։

Ավելի վաղ, Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ։ Զելենսկին հայտարարել է, որ զրույցը երկար ու տեղեկատվական է եղել, ինչպես նաև հայտնել է Չինաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակման մասին։

Զելենսկին 2022 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ ռուսական զորքերի դուրսբերումը 1991 թվականի սահմաններ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու միակ միջոցն է։ Մոսկվայում РИА Новости-ի աղբյուրը, մեկնաբանելով Զելենսկիի խոսքերը, նշել է, որ եթե վերջինս ցանկանում է վերադառնալ 1991 թվական, ապա պետք է խոսի ոչ թե սահմանների, այլ չեզոք և ոչ բլոկային կարգավիճակի, Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերությունների մասին՝ այն ամենի մասին, ինչը կործանել է Կիևը և հանգեցրել ճգնաժամի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր