Ադրբեջանական ընդդիմության առաջնորդ Իսա Ղամբարի որդին՝ Իլքին Ղամբարը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը։
Վերջինս Twitter-ի իր միկրոբլոգում գրել է․
«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Այլևս երբեք»։
Ինքը՝ Իսա Ղամբարը, մեկնաբանելով հրապարակումը, ասել է, որ իր որդին չափահաս է և պատասխանատու է իր արարքների համար.
«Հարցերի դեպքում դիմեք Իլքինին»,- ասել է Ղամբարը։