Մոսկվան պատրաստ է երկխոսության մեջ մտնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ, սակայն խիստ հավասարության հիմքի վրա և միայն ռուսական շահերի 100% - անոց ակնկալիքով, երեքշաբթի հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Ամերիկյան կողմից համաձայնության գալու ցանկություն չկա, ռազմավարական կայունության, տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսությունը վերսկսելու ցանկությունը բացակայում է։ Երբ նրանք հասունանան, եթե և երբ նրանք հետաքրքրություն ունենան դրա նկատմամբ, մենք կմտածենք՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչպիսին կլինի մեր հետաքրքրությունն այդ պահին», - ասել Է Ռյաբկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ։
Փոխնախարարը նշել է, որ ԱՄՆ-ն «սթափվել են» ՌՀՍԿՊ-ի (Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիր) հարցի շուրջ, երբ Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունն այդ պայմանագրին: