Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Փոխվարչապետի գրասենյակից փոխանցում են, որ նա կարեւորել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի դերը Հայաստանում կայուն եւ մրցունակ տնտեսության զարգացման, ինչպես նաեւ թափանցիկ գործարար միջավայրի խթանման գործում:
Մհեր Գրիգորյանն իր խոսքում ընդգծել է նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարեւորությունը եւ խոսել եվրոպական լավագույն փորձը Հայաստանում տեղայնացնելու նշանակության մասին: