Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ: Տեղեկանում ենք նախարարության մամուլի հաղորդագրությունից։
Վերահսկողական վարչության ուսումնասիրությամբ, Նոտարի կողմից հաստատված թվով 196 նոտարական ակտերում արձանագրվել են օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների խախտման հատկանիշներ՝ ըստ որի «Երևան» նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանի նկատմամբ կիրառվել է «գործունեության կասեցում» կարգապահական տույժը՝ երեք ամիս ժամկետով:
Որոշումը Նոտարի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով երկամսյա ժամկետում: