ԱՄՆ Գաղտնի ծառայությունը երկու կասկածելի ճամպրուկների պատճառով շրջափակել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան տարածքը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը:
«Ժամը 12:43 — ին (Երեւանի ժամանակով 20:43-ին) ասիական արտաքինով կինը երկու ճամպրուկ է թողել դեսպանատան շենքի մոտ, կանգնել է մոտ 8 րոպե, այնուհետեւ հեռացել է վայրից», - ասել Է գործակալության զրուցակիցը:
Կասկածելի իրերի հայտնաբերման վայրում աշխատում են պայթյունատեխնիկները։
Դեսպանատան ներկայացուցիչը հավելել է, որ դիվանագետները կասկածյալի մասին տեղեկությունը փոխանցել են ամերիկյան ուժային կառույցներին: