ԵՄ ամենամեծ և իշխող քաղաքական ուժը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թվիթերյան գրառում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ․
«Այսօր մենք համերաշխությամբ կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։
Մեր պարտականությունն է արժանապատվությամբ պահպանել նրանց հիշողությունը եւ պայքարել արդարության համար։
Մենք հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները եւ քայլեր ձեռնարկել իրական հաշտության ուղղությամբ՝ ճանապարհ հարթելով խաղաղ ապագայի համար»։