Այսօր՝ ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց փողոտայի թիվ 11/1 հասցեում գործող «ՍԱՍ» ֆուդ-կորտի տարածքում ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ ընդհանուր 4 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան աշխատել։Դեպքի վայր են ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, տեղում առաջին օգնությունը ցուցաբերեն քաղաքացիներին։
Պարզվել է՝ այրվել են ծխատար խողովակի միջի կուտակված յուղային շերտը և վառարանում կերակուր։