00:00:00

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Ագարակի կոմբինատի և Մեղրիի համայնքապետարանի միջև

19:12, 22 ապրիլ 2023 Հասարակություն

Համագործակցության հուշագիր Ագարակի կոմբինատի և Մեղրիի համայնքապետարանի միջև
 
🤝Ապրիլի 21-ին Մեղրիի համայնքապետարանի և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև առաջին անգամ ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրեցին «ԱՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը և Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը։
🤝Երկուստեք կարևորվեց փաստաթղթի ստորագրումը՝ որպես համայնքի զարգացման գործում կարևոր ձեռքբերում։ Հուշագրից բացի, կողմերը ստորագրեցին նաև Մեղրի քաղաքի զարգացմանը ուղղված համաձայնագիր: Երկու փաստաթղթերի արդյունքում կամրապնդվի կոմբինատ-համայնք կապը:
🤝Կողմերը շարունակելու են համագործակցել տնտեսական, սոցիալական, քաղաքաշինության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։
💬«ԱՊՄԿ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը իր խոսքում ընդգծեց․ «Ընդհանրապես մենք 15 տարվա ընթացքում շատ մեծ աջակցություն ենք տրամադրել համայնքին, բայց ոչ բոլորն են գնահատում այն, ինչ տարիների ընթացքում ներդրվել է: Հավատացե՛ք` ընկերությունը շատ մեծ ազդեցություն ունի համայնքի զարգացման գործում: Այսօր առանձին համաձայնագիր ստորագրեցինք նաև Մեղրի քաղաքի հետ, ինչը շատ կարևոր է: Սակայն մեր պարտավորությունները ոչ միայն Մեղրի քաղաքի հանդեպ են, այլ ամբողջ համայնքի»,- նշեց գլխավոր տնօրենը:
💬Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը ևս կարևորեց հուշագրի և համաձայնագրի ստորագրումը։ «ԱՊՄԿ-ի կողմից սոցիալական պատասխանատվության շրջանակում համայնքին հատկացվող աջակցությունը կուղղվի խոշորացված Մեղրիի զարգացմանը, մասնավորապես քաղաքաշինության, սպորտի, մշակույթի, կրթության ոլորտներին»,-ընդգծեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր