Տավուշի թեմի հոգևորականները այցելել են նահատակ հերոսների ընտանիքներին․
«Քրիստոս Հարյավ ի մեռելոց․․․ Այս ավետիսն է Զատիկից հետո 50 օր փոխանցում մեր եկեղեցին։
Անմահության ողջույնն այս օրերին մեր հերոս նահատակների ընտանիքներին են տանում մեր հոգևորականները։
Այսօր մեր հոգևորականները շարունակեցին Բերդի (Շամշադինի) տարածաշրջանի այցելությունները և եղան մեր հերոսներ
Վահե Պապյանի (գ․ Մովսես),
Հրանտ Պապյանի (գ․ Մովսես),
Արկադյա Դալլաքյանի (գ․ Արծվաբերդ),
Յուրա Շահնազարյանի (գ․ Արծվաբերդ),
Սարգիս Յաղուբյանի (գ․ Արծվաբերդ),
Սարգիս Մխիթարյանի (գ․ Արծվաբերդ),
Շահեն Ղանադյանի (գ․ Արծվաբերդ),
Աշոտ Վարդազարյանի (գ․ Արծվաբերդ) ընտանիքներում։
Քրիստոս Հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։