Թուրքական Ադանա քաղաքը ենթարկվել է հզոր տոռնադոյի գրոհին, այն ուղեկցվում է ուժեղ անձրեւներով։
Ինչպես տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները, տեղատարափ անձրեւին գումարվել է նաեւ կարկուտը։
Ավելի վաղ երկրաշարժից տուժած քաղաքը ենթարկվել էր տոռնադոյի գրոհին, որն ավերել էր վրանաքաղաքը, որտեղ ապրում էին տուժածները։
Երկրի առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ տոռնադոյի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, 50 հոգի վնասվածքներ է ստացել։